ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

  • 11-11-2008 20:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին Երեւանում կանցկացուի «Ֆրանչայզինգը Հայաստանում» թեմայով համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանութիւնները, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանի գործատուների (արդիւնաբերողների եւ գործարարների) միութիւնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի գործադիր տնօրէն Դիանա Գազիյանը, համաժողովի նպատակը ֆրանչայզինգի գաղափարը եւ Հարաւային Կովկասում ֆրանչայզորների իրական փորձը Հայաստանում հնարաւոր ներդրողներին եւ գործարարներին ներկայացնելն է, ինչպէս նաեւ` ֆրանչայզինգի հետ կապուած իրաւական եւ հարկային հարցեր քննարկելը: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ամերիկեան «Baskin Robbins» ընկերութեան Ռուսաստանի եւ Վրաստանի գրասենեակների ներկայացուցիչները:
  -   Տնտեսութիւն