ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ<br /> ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՈՂ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՈՂ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 11-11-2008 12:34:00   |   |  Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Լիվերպուլ քաղաքում շարունակւում է բռնցքամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան 2-րդ փուլի մրցամարտերը: Ասպարէզում մնացած Հայաստանի բոլոր 4 բռնցքամարտիկները յաղթանակներ տոնեցին: Էդվարդ Համբարձումեանը (64 կգ) պարտութեան մատնեց Կավալիուսկասին (6:3, Լիտվա), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ)` Սեկին (5:4, Լեհաստան), Ցոլակ Անանիկեանը (91 կգ)` Սուբակիուսին (8:3, Լիտվա), իսկ Յովհաննէս Դանիելեանը (48 կգ) մրցակցի հիւանդութեան պատճառով առանց մենամարտի անցաւ 2-րդ փուլը: Եթէ Հայաստանի 4 բռնցքամարտիկները հաջողութեամբ պհաղթահարեն 3-րդ փուլի արգելքը, ապա կանցնեն կիսաեզրափակիչ եւ իրենց համար կապահովեն առնուազն բրոնզէ մեդալներ:
  -   Սպորտ