ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՈՂ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
11-11-2008 12:34:00 | | Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Լիվերպուլ
քաղաքում շարունակւում է բռնցքամարտի Եւրոպայի առաջնութիւնը:
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան 2-րդ փուլի մրցամարտերը: Ասպարէզում
մնացած Հայաստանի բոլոր 4 բռնցքամարտիկները յաղթանակներ տոնեցին:
Էդվարդ Համբարձումեանը (64 կգ) պարտութեան մատնեց Կավալիուսկասին
(6:3, Լիտվա), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ)` Սեկին (5:4, Լեհաստան),
Ցոլակ Անանիկեանը (91 կգ)` Սուբակիուսին (8:3, Լիտվա), իսկ
Յովհաննէս Դանիելեանը (48 կգ) մրցակցի հիւանդութեան պատճառով առանց
մենամարտի անցաւ 2-րդ փուլը:
Եթէ Հայաստանի 4 բռնցքամարտիկները հաջողութեամբ պհաղթահարեն
3-րդ փուլի արգելքը, ապա կանցնեն կիսաեզրափակիչ եւ իրենց համար
կապահովեն առնուազն բրոնզէ մեդալներ: