ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ ՄՆՈՒՄ<br /> Է 1 ՓՈՒԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ ՄՆՈՒՄ
Է 1 ՓՈՒԼ

  • 10-11-2008 20:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութեան 27-րդ փուլի հանդիպումները: «Փիւնիկը» յաղթեց «Կիլիկիային»` 3:1, «Արարատը»` «Գանձասարին»` 1:0, «Ուլիսը»` «Միկային»` 1:0, «Բանանցը»` «Շիրակին»` 3:0: Մրցաշարային աղիւսակում թիմերը դասաւորուած են հետեւեալ յաջորդականութեամբ. «Փիւնիկ»` 59 միաւոր, «Արարատ»` 56, «Գանձասար»` 46, «Միկա»` 45, «Բանանց»` 40, «Ուլիս»` 31, «Շիրակ»` 16 եւ «Կիլիկիա»` 11 միաւոր: Վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները նշանակուած են նոյեմբերի 15-ին: Կենտրոնականը «Փիւնիկ» - «Արարատ» մրցավէճն է, քանի որ այս թիմերից մէկն է չեմպիոնի իրական հաւակնորդը: «Գանձասարը» կհյուրընկալի «Ուլիսին», «Միկան»` «Բանանցին», իսկ «Կիլիկիան»` «Շիրակին»:
  -   Սպորտ