ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
07-11-2008 20:06:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 7-ին Դուբայում
աշխատանքն է սկսել Համաշխարհային օրակարգին նուիրուած գագաթնաժողովը,
որը կազմակերպել են Համաշխարհային տնտեսական ֆորումը եւ Դուբայի
կառավարութիւնը: Գագաթնաժողովին, որպէս Համաշխարհային էներգետիկ
անվտանգութեան խորհրդի նախագահ, մասնակցում է Հայաստանի նախկին
վարչապետ, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ Արմէն
Սարգսեանը:
Ըստ Eurasia House International-ի տրամադրած
հաղորդագրութեան, գագաթնաժողովը, որին մասնակցում են 700-ից աւելի
առաջատար գիտնականներ, գործարարներ, կառավարական պաշտօնեաների ու
քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ աշխարհի 60
երկրներից, կանդրադառնա համաշխարհային ընթացիկ օրակարգի առանցքային
խնդիրների` ֆինանսական ռիսկերից մինչեւ էներգետիկ անվտանգութիւն
եւ կլիմայի փոփոխութիւն` նպատակ ունենալով գտնել դրանցից
ամենահրատապների լուծման ուղիները:
Գագաթնաժողովի արդիւնքները, յետագայ քննարկման եւ
գործողութիւններ ձեռնարկելու նպատակով, կներկայացուեն յաջորդ տարի
Դաւոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամեայ ժողովին: