2008 Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է<br /> 0,6%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ ԶԱՆԳՎԱԾԸ` 0,02%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է
0,6%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ ԶԱՆԳՎԱԾԸ` 0,02%-ՈՎ

  • 03-11-2008 21:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է 438 մլրդ 347 մլն դրամ (շուրջ 1 մլրդ 423 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 2 մլրդ 572 մլն դրամով կամ 0,6%-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեանը փոխանցված նախնական տուեալների, 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 753 մլրդ 559 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 147 մլն դրամով կամ 0.02%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է 216 մլրդ 714 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ նուազելով 1 մլրդ 71 մլն դրամով կամ 0,5%-ով, իսկ նախորդ տարուայ համապատասխան ժամանակահատուածի նկատմամբ աճելով 56 մլրդ 147 մլն դրամով կամ 35%-ով:
  -   Տնտեսութիւն