ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ 2009 Թ.-ԻՆ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԵԼԻՔ 15 ՄԼՆ ԵՎՐՈՆ<br /> ՆԵՐԱՌՈՒԱԾ Է ՊԵՏԲԻՒՋԷՈՒՄ ՈՐՊԷՍ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ<br />


ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ 2009 Թ.-ԻՆ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԵԼԻՔ 15 ՄԼՆ ԵՎՐՈՆ
ՆԵՐԱՌՈՒԱԾ Է ՊԵՏԲԻՒՋԷՈՒՄ ՈՐՊԷՍ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ

  • 30-10-2008 20:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոմիութեան Նոր հարեւանութեան ծրագրի շրջանակներում 2009թ.-ին Հայաստանին տրամադրուելիք Եւրոպական համագործակցութեան քաղաքականութեան դրամաշնորհի 3 չափաբաժինները` ընդհանուր առմամբ 15 մլն եւրոյի կամ 6,6 մլրդ դրամի չափով, ներառուած են գալիք տարուայ պետական բիւջէի նախագծում: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը: Ըստ նրա, ամբողջ գումարը` որպէս աջակցութիւն ՀՀ պետբյուջեին, ներառուած է վերջինիս եկամտային մասում: Նշուեց նաեւ, որ թէեւ Հայաստանը պարտաւորուած է եւ իրակացնում է Հայաստան-ԵՄ գործողութիւնների 2007-2011թթ.-ի ծրագրով նախատեսուած միջոցառումները, սակայն ՀՀ կառավարութիւնն ինքնուրոյն է որոշում այդ միջոցառումների իրականացման ֆինանսական կողմը. ծախսերի քանակական պահանջ ԵՄ-ի կողմից դրուած չէ: Մասնաւորապէս, միջնակարգ կրթութեան բարեփոխումների մասով կառավարութիւնը 2009թ.-ին ծրագրավորել է 225 մլն դրամ, թարգմանչական ծառայութիւնների համար` 102 մլն դրամ, Եւրոպայի Խորհրդի կողմից հրապարակուած գիտամեթոդական գրականութեան թարգմանության եւ տպագրության համար` 3 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն