ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ Է ԿՆՔՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՀԵՏ<br />


ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ Է ԿՆՔՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՀԵՏ

  • 15-01-2008 18:00:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Արաբական Միաւորուած Էմիրություններին առաջարկել համագործակցութիւն խաղաղ միջուկային արդիւնաբերութեան զարգացման ուղղութեամբ, հաղորդում է Reuters-ը: Այս առաջարկը կլինի երկրորդը համագործակցութեան այն առաջարկից յետոյ, որ ֆրանսիացի առաջնորդն արել էր Սաուդյան Արաբիային կիրակի օրը: Դրանից բացի, ֆրանսիական EDF ընկերութիւնը նախօրէին յուշագիր է ստորագրել Քաթարի հետ միջուկային ոլորտի բանակցութիւնները շարունակելու վերաբերեալ: Նիկոլա Սարկոզին, որ մի շարք համաձայնագրեր է կնքել Ալժիրի եւ Լիբիայի հետ, չի թաքցնում, որ արաբական երկրներին հիմնական գործընկեր է համարում միջուկային ճիւղի խաղաղ զարգացման գործում:
  -   Միջազգային