ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ<br />


ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ

  • 14-01-2008 20:45:00   |   |  Միջազգային
ՊՐԵՏՈՐԻԱ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինտերպոլի ղեկավար հարավաֆրիկացի Ջեքի Սելեբին հրաժարական է տուել իր հասցէին հայրենիքում առաջ քաշվող կոռուպցիայի մեղադրանքների առնչութեամբ: Սելեբին, որը նաեւ Հարաւային Աֆրիկայի ոստիկանութեան ղեկավարն է, հրաժարականի մասին յայտարարել է Ինտերպոլին յղած նամակում: Ինչպէս ասւում է ուղերձում, պրն. Սելեբին հրաժարականի որոշումն ընդունել է` ելնելով Ինտերպոլի շահերից եւ միջազգային իրավապահ համայնքի հանդէպ հարգանքից, որին ծառայում է կազմակերպութիւնը: ՀԱՀ դատական իշխանութիւնները յանցաւոր աշխարհի հետ Սելեբիի ենթադրվող «կոռուպցիոն կապերի» հետաքննութիւն են իրականացնում եւ առաջիկայում նրա նկատմամբ կարող են առաջադրուել կոռուպցիայի եւ արդարադատութեան իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու պաշտօնական մեղադրանքներ:
  -   Միջազգային