ՊՈՒՏԻՆԸ ՎԱԼԵՐԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ Է<br />


ՊՈՒՏԻՆԸ ՎԱԼԵՐԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ Է

  • 14-01-2008 19:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս երգչուհի Վալերիան, որին կարելի է կոչել ռուսական Մադոննա, հաշուի առնելով իր ձայնապնակների տպաքանակները եւ բազմաթիւ պարգեւները, մտադիր է նուաճել Լոնդոնը: Ինչպէս գրում է «The Independent»-ը, Վալերիան յաջողութեան բոլոր շանսերն ունի, քանի որ իր երկրպագուն է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանից բացի, ըստ հենց Վալերիայի, իր շանսերը մեծանում են, հաշուի առնելով արեւմտյան գործընկերների ոչ պրոֆեսիոնալիզմը: Սակայն Պոլ Ուիլեամսը` «Music Week» հանդէսի գլխաւոր խմբագիրը, նախազգուշացրել է. «Պատմութիւնը չգիտի նախադեպեր, որ ռուսական նախագծերին Մեծ Բրիտանիայում ուղեկցի առեւտրային յաջողութիյունը»:
  -   Միջազգային