FT. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՒՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ<br />


FT. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՒՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

  • 14-01-2008 19:16:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանին եւ Սերբիային հարկ կլինի ճանաչել Կոսովոյի անկախութիւնը, չնայած ցանկութեան բացակայութեանը: Ինչպէս գրում է «The Financial Times» թերթը, դրանից է կախուած կայունութիւնը տարածաշրջանում եւ յարաբերութիւնները Եւրոպական միութեան եւ ԱՄՆ-ի հետ: Թերթը միեւնոյն ժամանակ նշում է, որ Կոսովոյի անկախութեան ճանաչման դէպքում անկախութիւն կարող են պահանջել Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան: Բայց դա ամէնեւին չի նշանակում, որ այդ երկրամասրեին հարկ կլինի անկախութիւն տրամադրել: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պէտք է փորձեն կարգաւորել իրավիճակը այդ տարածաշրջանում:
  -   Միջազգային