ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ<br /> ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏԱՐԵԼ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏԱՐԵԼ

  • 14-01-2008 17:00:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 12-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 70-րդ անգամ մեկնարկել է «Կորուս» անուանումով շախմատի միջազգային փառատոնը: 20-րդ կարգի մրցաշարում հանդէս են գալիս աշխարհի գրեթէ բոլոր ուժեղագոյն շախմատիստները: Գլխաւոր մրցաշարի մասնակից 14 գրոսմայստերների թւում է փառատոնի անցեալ տարուայ յաղթող Լեւոն Արոնեանը: Խաղացուած առաջին 2 փուլերում նա յաղթանակներ է տարել նախ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա), ապա Բորիս Գելֆանդի (Իսրայել) նկատմամբ: Լ.Արոնեանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) 2 հնարաւորից վաստակել են 2-ական միաւոր եւ գլխաւորում են մրցաշարային աղիւսակը: Գլխաւոր մրցաշարին զուգահեռ անցկացուող «Բ» մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը եւ Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա) իրենց 2 պարտիաներն էլ աւարտել են ոչ-ոքի արդիւնքով եւ 1-ական միաւորով բաժանում են 7-10-րդ տեղը:
  -   Սպորտ