ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ԼԱՒԱԳՈՅՆ<br /> ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԿԵՐԻՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ԼԱՒԱԳՈՅՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԿԵՐԻՆ

  • 11-01-2008 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 11-ին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութիւնում տեղի ունեցաւ լաւագոյն մարզական համայնքների եւ բակերի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանի սահմանած մրցանակների յանձնման արարողութիւնը: 2007թ.-ին լաւագոյն քաղաքային մարզական համայնք է ճանաչուել Արարատի մարզի Վեդի քաղաքը (քաղաքապետ Վարուժան Բարսեղեան): Յաջորդ 2 տեղերը զբաղեցրել են Սիւնիքի մարզի Քաջարան քաղաքի (քաղաքապետ Վարդան Գեւորգեան) եւ Երեւանի Աւան (թաղապետ Տարոն Մարգարեան) համայնքները: Լաւագոյն գիւղական մարզական համայնք է ճանաչուել Արմաւիրի մարզի Փարաքար գիւղը (գիւղապետ Սամուէլ Վարդանեան): Նրան յաջորդել են Լոռու մարզի Գուգարք գիւղը (գիւղապետ Աշոտ Աշուղյան) եւ Կոտայքի մարզի Գառնի գիւղը (գիւղապետ Աշոտ Վարդանեան): «Լաւագոյն մարզական բակ» մրցանակին արժանացել է Շիրակի մարզի Գիւմրի քաղաքի (քաղաքապետ Վարդան Ղուկասեան) «Անուշիկ» բակը: Երկրորդը Գեղարքունիքի մարզի Գաւառ քաղաքի (քաղաքապետ Գուրգէն Մարտիրոսեան) Հացառատ թաղամասի բակն է, երրորդը` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի (քաղաքապետ Սամուէլ Դարբինեան) Տարոն-4 թաղամասի «Կարմիր խաչ» բակը: Մրցանակները յանձնեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը:
  -   Սպորտ