ՀԱՅՐԸ ԻՐ ՉՈՐՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՆԵՏԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ<br />


ՀԱՅՐԸ ԻՐ ՉՈՐՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՆԵՏԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ

  • 10-01-2008 19:58:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալաբամայի բնակիչը կնոջ հետ վիճելուց յետոյ տնից վերցրել է իր չորս երեխաներին եւ նրանց ջուրը նետել 24 մետր բարձրութեամբ կամրջից: Ինչպէս հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները, 37-ամեայ վիետնամցի վտարանդի Լեմ Լյուոնգը յունվարի 7-ին տնից վերցրել է իր երկու երեխաներին եւ նրանց տարել Դոֆին-Այլենդ կամուրջը, որտեղից էլ ջուրն է նետել նրանց: Յետոյ նա վերադարձել է տուն եւ նոյն կերպ վարուել մնացած երկու երեխաների հետ: Դրանից յետոյ նա ոստիկանութեանը յայտարարել է նրանց կորչելու մասին, սակայն մէկ օր անց խօստովանել է կատարած ոճրագործութիւնը: Նշւում է, որ երեխաներից ամենակրտսերը եղել է 4 ամսական, աւագը` 3 տարեկան: Լյուոնգին, որը նախկինում ձերբակալուել է թմրադեղեր պահելու մեղադրանքով, սպասում է ցմահ բանտարկութիւն:
  -   Միջազգային