ԲՈՒՇԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ ՄԻՆՉԵՒ 2009 ԹՈՒԱԿԱՆԻ ՅՈՒՆՈՒԱՐ<br />


ԲՈՒՇԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ ՄԻՆՉԵՒ 2009 ԹՈՒԱԿԱՆԻ ՅՈՒՆՈՒԱՐ

  • 10-01-2008 18:30:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կարծում է, որ խաղաղութեան համաձայնագիրը Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարութեան միջեւ կստորագրուի մինչեւ իր պաշտօնավարման աւարտը` 2009 թուականի յունուար, հաղորդում է Reuters-ը: «Ես հաւատում եմ, որ դա հնարաւոր է, ոչ միայն հնարաւոր է, այլեւ, հաւատում եմ, դա կլինի»,- յայտարարել է ԱՄՆ-ի նախագահը Ռամալլահ քաղաքում մամլոյ ասուլիսի ժամանակ, որտեղ նա ժամանել է Պաղեստինի ինքնավարութեան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցութիւնների համար: Նշւում է նաեւ, որ Բուշը յայտարարել է, որ ԱՄՆ-ը դէմ է Իսրայելի կողմից այնպիսի գործողութիւնների, որոնք քայքայում են Պաղեստինեան ինքնավարութեան եւ նրա ղեկավար Մահմուդ Աբբասի պաշտպանական ուժերը:
  -   Միջազգային