«ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ<br /> ԿԱՇԱՌՔՈՎ<br />


«ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ԿԱՇԱՌՔՈՎ

  • 09-01-2008 16:20:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժման Կարմիր մոլլա մականունով յայտնի առաջնորդներից մէկը, որը կասկածւում է բրիտանական զօրքերի վրայ յարձակումների նախապատրաստման մէջ, կաշառքով դուրս է եկել աֆղանական բանտից, հաղորդում է BBC-ն: Ըստ Կարմիր մոլլայի, իր ազատման համար նա աֆղանական իշխանութիւններին վճարել է 15 հազար դոլար: Կարմիր մոլլան յայտնել է նաեւ, որ բանտից նման ձեւով ազատւում է արդէն երրորդ անգամ: Մոլլայի խմբավորումը գործում է Գիլմենդի նահանգում, որտեղ շատ են բրիտանացի զինվորականները:
  -   Միջազգային