ՄԱՀԱՓՈՐՁ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՄԱԼԴԻՒԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ<br /> ԴԷՄ<br />


ՄԱՀԱՓՈՐՁ Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ՄԱԼԴԻՒԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԴԷՄ

  • 08-01-2008 17:10:00   |   |  Միջազգային
ՄԱԼԵ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մահափորձ է կատարուել Մալդիւեան Հանրապետութեան նախագահ Մոմունա Աբդուլ Գայումի դէմ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Միջադէպը տեղի է ունեցել Մալդիւեան արշիպելագի հիւսիսում Խոարաֆուշի կղզում պետութեան ղեկավարի ուղեւորութեան ժամանակ: Ըստ տեղեկութիւնների, նախագահը ողջունել է հավաքվածներին, երբ բազմութեան միջից դուրս է եկել մի երիտասարդ եւ փորձել դանակով հարուածել պետութեան ղեկավարի որովայնին: Չարագործը ձերբակալուած է: Մոմուն Գայումը չի տուժել:
  -   Միջազգային