ՉԻՆԱՑԻ ՊԱՇՏՕՆԵԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է<br /> ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ՉԻՆԱՑԻ ՊԱՇՏՕՆԵԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է
ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 28-12-2007 17:48:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի դատարանը Անխոյ նահանգի նախկին նահանգապետ Խե Մինսյույին կաշառակերութեան համար դատապարտել է մահապատժի: Նրա սեփականութիւնը բռնագրաւուել է յօգուտ պետութեան: Ինչպէս հաղորդում է «Reuters»-ը, Մինսյույը դատապարտուել է 27 կազմակերպություններից եւ մասնաւոր անձանցից 1991-2006 թթ. ժամանակամիջոցում աւելի քան մէկ միլիոն դոլար գումարի կաշառք պահանջելու համար: Դատարանը որոշել է երկու տարով յետաձգել մահապատիժը, քանի որ մեղադրեալը «քննությանը օգնութիւն ցուցաբերելու նախաձեռնութիւն է դրսեւորել», պետութեանը վերադարձրել գումարի մի մասը եւ քննիչներին յայտնել կոռուպցիայի գործի հետ կապուած այլ մարդկանց անուններ:
  -   Միջազգային