ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 28-12-2007 17:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թուականին Վենետիկում կբացուի հայկական մշակոյթի կենտրոն, ուր կը համակարգուեն եւ կկազմակերպուեն արուեստի տարբեր ճիւղերի նուիրուած գիտական կոնֆերանսներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Ինչպէս դեկտեմբերի 28-ի ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, հայկական կենտրոնի բացմանը աջակցելու են հայ գործարարները, քանի որ այն գործելու է ամբողջ տարին, իսկ Եւրոպայի կենտրոնում պահել մշակոյթային կենտրոն բաւականին ծախսատար գործ է: Նախարարը նշեց, որ ապագայ մշակոյթային կենտրոնում պէտք է ի մի բերուեն եւրոպական երկրներում տեղի ունեցող հայկական մշակոյթային ծրագրերը, կատարուեն ուսումնասիրություններ եւ վերլուծութիւններ:
  -   Մշակոյթ