ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԷՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԶԻՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԷՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԶԻՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 27-12-2007 19:50:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը նոր տարի է թեւակոխում ամրապնդուած տնտեսությամբ եւ հաստատուն դիրքորոշմամբ միջազգային հարցերում: Ինչպէս գրում է «The Financial Times» թերթը, Արեւմուտքը պէտք է որոշի, թէ ինչպէս կառուցի յարաբերութիւնների նոր համակարգը մի երկրի հետ, որտեղ ուժեղացել են ազգայնամոլական տրամադրությունները եւ աւտորիտար ռեժիմը: Արեւմուտքի համար ամենաճիշտ տարբերակը Ռուսաստանի ներգրաւումն է բոլոր կարեւորագոյն հարցերում: Ընդ որում չի կարելի արեւմտյան արժէքները խաթարող զիջումների գնալ: Թերթը նշում է, որ հարկաւոր է մի կողմ դնել Ռուսաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու փորձերը: Հարկաւոր է ընդունել դրկից պետութիւններում իր շահերը պաշտպանելու Ռուսաստանի իրաւունքը եւ ուղիներ նախանշել ռուսական իշխանութիւնների հետ արդիւնաւէտ համագործակցութեան համար: Եվ գլխաւորը, գրում է թերթը, Արեւմուտքը պէտք է միանգամից տրամադրվի հիասթափութեան, քանի որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները չեն կարող անամպ լինել:
  -   Միջազգային