ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ 40 ԿԳ ԿՈԿԱԻՆ Է ԳՈՂԱՑԵԼ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ 40 ԿԳ ԿՈԿԱԻՆ Է ԳՈՂԱՑԵԼ

  • 27-12-2007 19:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիա նահանգի ոստիկանութեան սպան մեղադրւում է կոկաինի գողութեան մէջ, որը պահւում էր իր աշխատած տեղամասում որպէս իրեղէն ապացոյց, հաղորդում է «Associated Press»-ը: Գողացուած թմրադեղի արժէքը կազմում է 1 մլն դոլար, իսկ քաշը` մօտ 40 կգ: Ջոշուա Բելքբերին, որը ոստիկանութիւնում աշխատում էր վեց տարի, այժմ մեղադրւում է թմրադեղերի հափշտակման, սեփականացման եւ սպառման մէջ:
  -   Միջազգային