ՍՈՄԱԼԻՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ «ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ «ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

  • 26-12-2007 16:35:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում զինուած մարդիկ առեւանգել են երկու կանանց` «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպութեան աշխատակցուհիների: Ինչպէս յայտնել են պաշտօնական աղբիւրները, նրանք երկուսն էլ Իսպանիայի հպատակներ են: Միջադէպը տեղի է ունեցել Պունտլենդում` Սոմալիի հիւսիս-արեւելքում գտնուող ինքնահռչակ տարածքում: Զինուած յանցագործները կանգնեցրել են աւտոմեքենան, որով իսպանուհիները հոսպիտալ էին գնում, եւ կանանց տարել անյայտ ուղղութեամբ:
  -   Միջազգային