ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ<br /> ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱԿՏ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ
ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱԿՏ

  • 24-12-2007 19:50:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում եւ համատեղությամբ Կոլումբիայում Ուկրաինայի դեսպանութիւնը ստացել է Ուկրաինայում Գոլոդոմորը ուկրաինական ժողովրդի ցեղասպանութեան ակտ ճանաչելու մասին Կոլումբիայի Հանրապետութեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւի ստորագրուած եւ համապատասխան ձեւով գրանցուած պատճէնը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: Ուկրաինայի ԱԳՆ տուեալներով, Կոլումբիայի խորհրդարանի ստորին պալատը դատապարտել է ցեղասպանութիւնը, որի զոհ են դարձել 7 միլիոն ուկրաինացիներ, ինչպէս նաեւ ամբողջատիրութեան դրսեւորումները եւ մարդկութեան դէմ ուղղուած բոլոր տեսակի ցանկացած յանցագործութիւնները: Բանաձեւում նշւում է, որ 1932-1933թթ. Գոլոդոմորը Ուկրաինայում ահաբեկութեան քաղաքականութեան հետեւանք էր, որ վարում էր ամբողջատիրական պետութիւնը ժողովրդի ոչնչացման նպատակով: Այսպիսով, Կոլումբիան դարձաւ Լատինական Ամերիկայի չորրորդ երկիրը Պերուից, Պարագվայից եւ Էկվադորից յետոյ, որի խորհրդարանը 1932-1933թթ. Գոլոդոմորը Ուկրաինայում ճանաչել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանութեան ակտ, նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
  -   Միջազգային