ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԷԼԵԿՏՐԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br /> ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԷԼԵԿՏՐԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 21-12-2007 15:50:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինական «Շանհայ էլեկտրիկ գրուպ» խոշոր ընկերութեան տնօրէնների խորհրդի նախկին նախագահ Վան Չենմինը մահուան է դատապարտուել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է «Սինխուա» գործակալութիւնը: Նա, ինչպէս նաեւ իր երկու գործընկերները, մեղաւոր են ճանաչուել մօտ 40 մլն դոլարի անօրինական իւրացման համար Շանհայում հողի օգտագործման իրաւունքների բաշխման հետ կապուած մեքենայութիւնների արդիւնքում: Իր նախկին գործընկերները` Յան Ցզինբաոն եւ Լու Տյանմինը, արժանացել են համապատասխանաբար ցմահ պատժի եւ 15 տարուայ բանտարկութեան: Նշւում է նաեւ, որ ընկերութեան նախկին ղեկավարին մահուան վճիռն արձակուել է դատավճռի կատարման հետաձգմամբ: Սովորաբար դա Չինաստանում նշանակում է, որ այն կփոխարինվի ցմահ բանտարկութեամբ:
  -   Միջազգային