ՅՈՒՆՎԱՐԻ 1-6-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԱՇԽԱՏԻ<br /> ՄԻՆՉԵՒ ԺԱՄԸ 24-Ը<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 1-6-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԱՇԽԱՏԻ
ՄԻՆՉԵՒ ԺԱՄԸ 24-Ը

  • 20-12-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետի կարգադրութեամբ` մայրաքաղաքի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնեայ ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ին երկարացվել է մինչեւ 2008թ.-ի յունվարի 1-ի ժամը 01:00-ը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, 2008թ.-ի յունվարի 1-6-ին ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի մինչեւ ժամը 24-ը, իսկ յունվարի 7-ից` ամէնօրեայ աշխատանքային ժամանակացույցով:
  -   Հասարակութիւն