ՊԱՅԹԻՒՆ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՊԱՅԹԻՒՆ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 20-12-2007 17:58:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադից հիւսիս` Դիյալա նահանգում, պայթիւնի հետեւանքով դեկտեմբերի 20-ին զոհուել է 12 մարդ, եւս տասը` վիրաւորել: Տեղեկութիւնների համաձայն, մահապարտը պայթեցրել է իր մարմնին ամրացուած պայթուցիկը իրաքցիների բազմութեան մէջ, որոնք եկել էին ոստիկանութեան շարքերը նորակոչիկներով համալրելու կենտրոն: Այլ մանրամասներ պատահածի մասին առայժմ չեն հաղորդւում: Երեքշաբթի Դիյալայի վարչական կենտրոն Բաակուբա քաղաքին մօտակայ Էլ-Աբբարա բնակավայրում նոյնանման ահաբեկութեան զոհ էին դարձել 16 իրաքցիներ:
  -   Միջազգային