2007 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԶԼՄ-ՆԵՐԻ 64 ԱՇԽԱՏԱԿԻՑ<br />


2007 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԶԼՄ-ՆԵՐԻ 64 ԱՇԽԱՏԱԿԻՑ

  • 18-12-2007 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտուող 2007 թուականի ընթացքում աշխարհում իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ զոհուել են ԶԼՄ-ների 64 աշխատակիցներ: Այս մասին է տեղեկացնում Լրագրողների պաշտպանութեան կոմիտէն (ԼՊԿ)` հիմնուելով սեփական հետազօտութեան արդիւնքների վրայ: Ինչպէս նշում են ԼՊԿ մասնագէտները, 2007-ը եղավ լրագրողական մասնագիտութեան ներկայացուցիչների համար երկրորդ ամենավտանգաւոր տարին աւելի քան մէկ տասնամեակի ընթացքում: Աւելի մեծ թւով զոհեր ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում` 66 մարդ, եղել է 1996 թուականին, երբ «չորրորդ իշխանութեան» ներկայացուցիչներ էին զոհվում, մասնաւորապէս, Ալժիրում, Բոսնիայում եւ Ռուանդայում զինուած հակամարտութիւնների ընթացքում: ԼՊԿ-ի զեկոյցի համաձայն, Իրաքը արդէն հինգերորդ տարին անընդմէջ շարունակում է ամենավտանգաւոր երկիրը մնալ մամուլի աշխատողների համար: Այս տարի այնտեղ զոհուել է 31 լրագրող, մէկով պակաս, քան մէկ տարի առաջ: Յաճախակի են թղթակիցներ զոհվում նաեւ Սոմալիում (7 մարդ 2007 թուականին) եւ Շրի-Լանկայում (5 մարդ):
  -   Միջազգային