ՄԵԴՎԵԴԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ՄԵԴՎԵԴԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 17-12-2007 20:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Միասնական Ռուսաստանի» համագումարը Դմիտրի Մեդվեդեւին հաստատել է ՌԴ նախագահի պաշտօնի թեկնածու առաջիկայ ընտրութիւններում: Կուսակցութեան համագումարում գաղտնի քուէարկութեան արդիւնքները յայտարարել է նրա առաջնորդ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անցած երկուշաբթի 4 կուսակցութիւններ` «Միասնական Ռուսաստանը», «Արդար Ռուսաստանը», Ագրարային կուսակցութիւնը եւ «Քաղաքացիական ուժը», յայտարարել էին Դմիտրի Մեդվեդեւին 2008 թուականի մարտի ընտրութիւններում ՌԴ նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրելու իրենց որոշման մասին: Այս նախաձեռնութիւնը արժանացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաւանութեանը:
  -   Միջազգային