ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄՈՍԿՈՎԵԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄՈՍԿՈՎԵԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 17-12-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-16-ին Մոսկուայում անցկացուեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անուան մրցանակների միջազգային խաղարկութիւնը սպորտային մարմնամարզությունից: Մրցաշարին մասնակցեցին 20 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի պատուիրակներից Յարութիւն Մերդինյանը 3-րդ տեղը գրաւեց նժոյգաթափում, իսկ Արտյոմ Աւետեանը` հենացատկում: Խաղարկուած մրցանակներից անմասն մնաց Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Աստղիկ Գիւլնազարեանը, որը 28 մասնակիցների մէջ գրաւեց 23-րդ տեղը: Արտյոմ Աւետեանը 50 մասնակիցների պայքարում ճանաչուեց 15-րդը, իսկ Յարութիւն Մերդինյանը` 13-րը:
  -   Սպորտ