ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 20 ՏԱՐՈՒԱՅ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 20 ՏԱՐՈՒԱՅ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 14-12-2007 16:12:00   |   |  Միջազգային
ՄԱՆԱԳՈՒԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նիկարագուայի նախկին նախագահ Խոսե Առնոլդո Ալեմանը փողերի «լուացման» եւ մի շարք այլ հանցագործությունների համար դատապարտուել է 20 տարուայ բանտարկութեան: Ըստ տեղեկութիւնների, Նիկարագուայի Վերաքննիչ դատարանը իր վճռով չեղեալ է յայտարարել Ալեմանի վաղաժամկէտ ազատման մասին նախկին որոշումը: 61-ամեայ Առնոլդո Ալեմանը Նիկարագուան ղեկավարել է 1997-2002 թուականներին: Նա մեղաւոր է ճանաչուել Պանամայում 60 բանկային հաշիւների օգտագործման մէջ մօտ 58 միլիոն դոլարի «լուացման» համար, որ գողացուել էին պետական գանձարանից: Ինչպէս հաղորդում է «Վեստին», Նիկարագուայի նախկին նախագահի նկատմամբ քրէական գործ են հարուցել նաեւ Պանամայի իշխանութիւնները, ինչի մասին նա ծանուցուել է Վերաքննիչ դատարանի վճռի հրապարակման օրը:
  -   Միջազգային