ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ<br />


ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

  • 14-12-2007 16:05:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում առեւանգուել է ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան անդամ, Պաղեստինեան ինքնավարութեան վարչապետ Սալյամ Ֆայադի խորհրդական Օմար ալ-Գուլը: Ըստ նրա ընտանիքի, անյայտ զինուած անձինք քաղաքացիական հագուստով իրենց տուն են ներխուժել եւ ալ-Գուլին տարել անյայտ ուղղութեամբ: ՖԱԹՀ-ը արդէն իսկ կատարուածի մէջ մեղադրել է ՀԱՄԱՍ արմատական շարժմանը: Ալ-Գուլը ինքնավարությունում նաեւ յայտնի գրող է, որը մամուլում բազմիցս հանդէս է եկել իսլամիստներին հասցէագրուած խիստ քննադատությամբ: Նշւում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դէպքի կապակցութեամբ առայժմ որեւէ մեկնաբանութեամբ հանդէս չեն եկել:
  -   Միջազգային