ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԵՏՔԱՅԼ ԵՆ ԱՐԵԼ»<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԵՏՔԱՅԼ ԵՆ ԱՐԵԼ»

  • 12-12-2007 18:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ժողովրդավարական գործընթացները Ռուսաստանում «ետքայլ են արել»,- պնդում է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: «Յու-Էս-Էյ թուդեյ» թերթում հրապարակուած հարցազրոյցում ամերիկեան դիւանագիտութեան ղեկավարը յայտարարել է, որ «նոյնիսկ Պետդումայի ընտրութիւնները չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին»: Ըստ նրա, Ռուսաստանում «ընդդիմությանը շատ դժուվար է իրականացնել իր գործունէութիւնը»: Ընտրութիւնների նախապատրաստութեան շրջանում «նրա համար դժուարութիւններ կային մամուլի մատչելիության, հաւաքների անցկացման հետ կապուած, նրա մարդկանց ձերբակալում էին»: «Դա այն իրավիճակը չէ, որի դէպքում կարելի է խօսել ազատ եւ ազնիւ ընտրութիւնների մասին»,- յայտարարել է Կոնդոլիզա Ռայսը:
  -   Միջազգային