ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ<br />


ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ

  • 12-12-2007 16:35:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բեյրութի քրիստոնեական արուարձանում ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է գեներալ Ֆրանսու ալ-Հաջը, որը ղեկավարել էր պաղեստինեան փախստականների Նահր ալ-Բարիդ ճամբարի իսլամական ծայրահեղականների դէմ ռազմական գործողութիւնը: Նախօրէին տեղեկութիւններ էին յայտնուել, որ ալ-Հաջը կարող է զբաղեցնել բանակի հրամանատարի պաշտօնը, եթէ այն ազատի գեներալ Միշել Սուլեյմանը, որը որպէս փոխզիջումային ֆիգուր առաջադրուել է պետութեան ղեկավարի պաշտօնի համար: Ահաբեկութեան հետեւանքով զոհուել են վեց, վիրաւորուել տասնեակ մարդիկ: Պայթեցուել է ականապատ աւտոմեքենայ, որ կայանուած է եղել Բաաբդայի համայնքապետարանի մօտ, այն աւանի, որտեղ տեղավորված է նախագահական պալատը: Տարածաշրջանային դիտորդները ահաբեկչութիւնը համարում են Լիբանանում քաղաքական ճգնաժամը էլ աւելի սրելու փորձ, որ առաջացրել է իշխանութեան համար մղւող պայքարը կառավարող շրջանակների եւ ընդդիմադիր դաշինքի միջեւ:
  -   Միջազգային