«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-Ը ԱՆՑԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ԱՆԱՉԱՌ<br /> ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ<br />


«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-Ը ԱՆՑԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ԱՆԱՉԱՌ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

  • 12-12-2007 16:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մանկական եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցոյթը անցել է բացառիկ անաչառ պայմաններում, եւ որեւէ ձայն կամ միաւոր հնարաւոր չէր փոխել կամ կեղծել այնտեղ: Այս մասին դեկտեմբերի 12-ին մամլոյ ասուլիսում յայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականեանը: Նրա խօսքերով, «Գիգամե» գերմանական ձայներ եւ միաւորներ հաշվարկող մասնագիտացուած կազմակերպութիւնը ճշգրտօրէն գրանցել է բոլոր այն ձայները, որոնք ուղարկուել են մրցոյթի մասնակից երկրներից, ինչից յետոյ դրանք հեռապատճենվել (ֆաքս) եւ ուղարկուել են մրցութային յանձնաժողովին: Հանրային ռադիոյի տնօրէն Արմէն Ամիրեանի խօսքերով, դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում (Նիդեռլանդներ) կայացած «Մանկական Եվրատեսիլ-2007» մրցոյթում արեւիկցիների «Երազանք» երգը «ջերմացրեց եվրոպացիների սրտերն ու թուլացրեց եւրոպական սառնութիւնը»: Ըստ նրա, երգի մասին կարծիքը ձեւաւորուել էր մինչեւ մրցոյթը, քանի որ երկու բուքմեյքերական ընկերութիւնների ուսումնասիրություններով, 17 երկրներից առաջին տեղը պէտք է զբաղեցներ կամ Հայաստանը, կամ էլ Ուկրաինան: Հանրային ռադիոյի տնօրէնը համոզուած է, որ այս պարագայում Հայաստանի առաջին տեղ զբաղեցնելը այնքան էլ էական չէր, քանի որ երգը ջերմ ընդունելութեան արժանացավ. «Երազանքը» դարձել էր բոլորի սիրելին` ամէնուր հնչում էին երգի ելեւէջները: Այն 7 անգամ վաստակեց 12 միաւոր եւ 7 անգամ հայկական դրոշը ծածանվեց համերգասրահում»: Ա.Ամիրեանը վստահաբար յայտարարեց, որ բոլոր յաջորդ տարիներին Հայաստանը մանկական «Եվրատեսիլից» կվերադառնայ հաղթանկով, քանի որ առաջին մասնակցութիւնը գերազանցել է բոլոր սպասելիքները, եւ իրենք իրվունք չունեն այլեւս նահանջելու: Լրագրողների այն հարցին, թէ արդեօք հուզմունքը չխանգարե՞ց երգի կատարմանը, «Երազանք»-ի հեղինակ եւ կատարող Մարիաննա Ջավախյանը պատասխանեց. «Բոլոր կատարողներն էլ յուզուած էին: Դահլիճում աներեւակայելի թւով հանդիսատես էր հաւաքուած, ամէն տեղ հայկական դրօշներ կային, անհնար էր չհուզվել»: Նշենք, որ Հանրային հեռուտառադիոընկերությունը արդէն սկսում է պատրաստուել «Մանկական եվրատեոսիլ - 2008» մրցոյթին, որը կանցկացուի Կիպրոսում:
  -   Մշակոյթ