«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՒԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ<br />


«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՒԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ

  • 10-12-2007 15:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում (Նիդեռլանդներ) կայացած «Մանկական Եվրոտեսիլ-2007» մրցոյթում Հանրային հեռուստատեսութեան եւ ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը «Երազանք» երգով զբաղեցրեց 2 տեղը` մէկ միաւորով միայն զիջելով Բելառուսին: Մրցոյթին առաջին անգամ մասնակցող Հայաստանին ամենաբարձր` 12 միաւոր են տուել Վրաստանը, Կիպրոսը, Բելգիան, Ռուսաստանը, Ռումինիան, Նիդեռլանդները եւ Ուկրաինան, 10-ական միաւոր` Շուեդիան եւ Յունաստանը, 8 միաւոր` Բուլղարիան, 7 միաւոր` Բելոռուսը, 5 միաւոր` Սերբիան: Մրցոյթում 3-րդ տեղը զբաղեցրեց Սերբիան, 4-րդ տեղը` Վրաստանը, 5-րդ տեղը` Մակեդոնիան: «Մանկական Եվրոտեսիլ-2007» մրցոյթին մասնակցում էին մանկական խմբեր 17 երկրներից:
  -   Մշակոյթ