Յունուար-յուլիսին «Ալմաստի» արտադրանքը, անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, կրկնակի աճել է


Յունուար-յուլիսին «Ալմաստի» արտադրանքը, անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, կրկնակի աճել է

  • 26-08-2011 14:33:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Այս տարուայ յունուար-յուլիսին «Ալմաստ» Բբը-ն թողարկել է 81,5 մլն դրամի արտադրանք, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է աւելի քան 2 անգամ։ Ինչպէս լրագրողների հետ օգոսոտոսի 26-ի հանդիպման ժամանակ նշեց գործարանի գործադիր տնօրէն Վահրամ Թեփելիկեանը, աճը հիմնականում պայմանաւորուած է պարսկական շուկայ մուտք գործելու հանգամանքով: Ընդհանուր առմամբ Հայաստանում իրացւում է գործարանի արտադրանքի 50%-ը:«Որոշ ծաւալներ արտահանում ենք Ամն։ Ըստ այդմ` մշտապէս պատրաստում ենք նոր գործիքներ, մասնաւորապէս սապֆիրի արտադրութեան համար: Ներկայումս աշխատանքներ են տարւում եւրոպական եւ ռուսական շուկաներ մուտք գործելու ուղղութեամբ»,- ասաց գործարանի տնօրէնը: Վ.Թեփելիկեանը յայտնեց, որ այս տարուայ յունուար-յուլիսին իրացուել է 77 մ լն դրամի արտադրանք (աճի տեմպը 179,2%), որից 29,4 մլն դրամի արտադրանքն արտահանուել է (աճը 12 անգամ): Գործարանում ներկայումս աշխատում է 65 մարդ` 90 հազ. դրամ միջին աշխատավարձով։«Ես համաձայն եմ, որ սա մեծ թիւ չի, սակայան այն բարձրանալու է, քանի որ անցած տարի այդ թիւը աւելի փոքր էր»,- հաւաստիացրեց Վահրամ Թեփելիկեանը: Գործարանի տնօրէնը նաեւ տեղեկացրեց, որ սարքաւորումները կապիտալ վերանորոգուել են, որոնց միջոցով այսօր հնարաւոր է ստանալ սպառման ենթակայ արտադրանք, մինչդեռ 2001թ.-ին գործարանը գտնուել է փլուզման եզրին: Յիշեցնենք, որ «Ալմաստ» գործարանը հիմնադրուել է 1964թ.-ին` որպէս արհեստական ալմաստափոշիների սինթեզի եւ քարի ու բնական ոչ մետաղական նիւթերի մշակման համար կտրող-հղկող գործիքներ արտադրող ձեռնարկութիւն: 2001թ.-ին ընկերութեան պետական բաժնեմասը պայմանագրային եղանակով վաճառուել է «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՓԲ ընկերութեանը:
  -   Տնտեսութիւն