ՏԱՐՈՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ՃԱՆԱՉՈՒԵԼ ԼԵՒՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԸ
06-12-2007 17:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիան հրապարակել է 2007թ.-ի լաւագոյն ֆուտբոլիստների ցանկը:
Տարուայ լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչուել «Փյունիկի» խաղացող Լեւոն
Պաչաջյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել
են նույնպես «Փիւնիկ» ակումբի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը
եւ Սարգիս Յովսէփեանը: