ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ<br /> «ԱԴԱՄԱՆԴ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ
«ԱԴԱՄԱՆԴ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 06-12-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում կկայանայ հայ-ռուսական համատեղ արտադրութեան «Ադամանդ» լիամետրաժ գեղարուեստական ֆիլմի պրեմիերան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կինոնկարի գլխաւոր դերակատար Գոռ Վարդանեանը, մարտաֆիլմում ներկայացւում են Գեղարդում պահւող գանձերը, որոնց ցանկանում են տիրանալ ռուսները: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ «Ադամանդ» ֆիլմի սցենարիստն է Կարեն Վաթեանը, ռեժիսորը` Ալեքսանդր Կրիմինենկոն: Գլխաւոր դերերում հանդէս են եկել նաեւ յայտնի դերասաններ Ջամալ Աջիգեիեւը եւ Եուրի Նազարովը: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են մէկ տասյնակից աւելի կարատեի աշխարհի չեմպիոններ: Ըստ Գ.Վարդանեանի, կինոնկարը աւելի շատ նախատեսուած է երեխաների եւ պատանիների համար: «Ադամանդ» ֆիլմի երեւանեան պրեմիերայից յետոյ այն կցուցադրուի նաեւ Մոսկուայում: Ֆիլմը նկարահանուել է դեռեւս 2004թ.-ին, սակայն մոնտաժային աշխատանքներն աւարտուել են վերջերս: Գ.Վարդանեանն աւելի վաղ փորձել է հանդիսատեսին ներկայացնել արցախեան պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմական իրադարձութիւնների մասին պատմող իր ֆիլմը, որն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում արժանացել է հանդիսատեսի եւ կինոքննադատների դրուատանքին: Նշուեց նաեւ, որ «Ճակատագիր» կինոնկարը այս տարի ԱՄՆ-ում կայացած «The method fest» փառատոնում արժանցել է առաջին մրցանակի: Փառատոնում ներկայացուել է 750 ֆիլմ, որոնցից եզրափակիչ փուլ են դուրս եկել միայն 25-ը: «Ճակատագիրը» 2008թ.-ին կներկայացուի նաեւ Բեռլինում կայանալիք ֆիլմերի փառատօնին: Գ.Վարդանեանը յաջորդ տարի նախատեսում է Հայաստանում բացել միջազգային ստանդարտներով կինոարտադրության ստուդիա: Բացի այդ, նա նախատեսում է նաեւ Երեւանում նկարահանել մի շարք մանկական ֆիլմեր, որոնցում հանդէս կգան Հայաստանի Դուքենդո-ֆուլ կոնտակտ կարատեի սաները: «Ֆեդերացիայի գործունէութիւնը ցոյց է տալիս, որ երեխաները սիրում են սպորտը եւ ցանկանում են այդ սպորտաձեւով նաեւ ինքնահաստատվել: Իսկ իմ նպատակն է առաջին հերթին երեխաներին կտրել փողոցից եւ նրանց սովորեցնել ոչ միայն ինքնապաշտպանվել, այլեւ պայքարել մեր կեանքում առկայ անարդարութիւնների դէմ: Մանկական ֆիլմերը եւս դրանց մասին են լինելու»,- նշեց Գ.Վարդանեանը:
  -   Մշակոյթ