ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ 1-ԻՆ<br /> ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵԼ Է, ՅԱԿՈԲԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ Է ԽԱՂԱՑԵԼ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ 1-ԻՆ
ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵԼ Է, ՅԱԿՈԲԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ Է ԽԱՂԱՑԵԼ

  • 28-11-2007 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտի Մայնսիսկ քաղաքում նոյեմբերի 27-ին կայացան շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան 2-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը 1-ին պարտիայում յաղթեց Յան Գուստաֆսոնին (Գերմանիա): 2-րդ պարտիայում նոյնիսկ ոչ-ոքիի դէպքում, Արոնեանը դուրս կգայ 3-րդ փուլ: Նրա մրցակիցը կլինի Ֆրանցիսկո Վալեխո (Իսպանիա) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) զույգի յաղթողը: 1-ին պարտիայում յաղթել է Ինարկիեւը: Վլադիմիր Յակոբեանի եւ Ղայեմ Մաղամիի (Իրան) առաջին պարտիայում գրանցուել է ոչ-ոքի: Նոյեմբերի 28-ին նշանակուած են 2-րդ պարտիաները:
  -   Սպորտ