ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

  • 26-11-2007 19:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանիացի խորհրդարանականները Մեծ Բրիտանիայի կառավարութեանը կոչ են անում քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ: Նոյեմբերի 25-ին հրապարակուած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի յանձնաժողովի զեկոյցում կարծիք է արտայայտւում, որ բրիտանա-ռուսական կապերի բնոյթի վրայ բացասական ազդեցութիւն են գործում նաեւ Վաշինգտոնի հետ Լոնդոնի չափազանց սերտ յարաբերութիւնները: Ռուսաստանը, պնդում են փաստաթղթի հեղինակները, համարում է, որ Միացեալ Թագավորությունը չափազանց սերտ գործընկերական յարաբերութիւններ ունի Միացեալ Նահանգների հետ եւ ամէն դէպքում «թերահավատորեն է վերաբերւում ԱՄՆ-ի վրայ որեւէ ազդեցութիւն գործելու Մեծ Բրիտանիայի հնարաւորութիւններին»: Յանձնաժողովի խոստովանութեամբ, բրիտանա-ռուսական յարաբերութիւններում նյարդայնացնող է «Լիտվինենկոյի գործը»: Համայնքների պալատի պատգամաւորները կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարութեանը նոր բանակցութիւններ վարել ռուսական կողմի հետ այդ գործով կասկածուողներին յանձնելու հարցի առնչութեամբ:
  -   Միջազգային