ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5<br /> ՓՈՒԼ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5
ՓՈՒԼ

  • 23-11-2007 15:30:00   |   |  Սպորտ
ՔԵՄԵՐ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուքիայի Քեմեր քաղաքում շախմատի աշխարհի պատանեկան առաջնութիւնում նոյեմբերի 22-ին կայացան 5-րդ եւ 6-րդ փուլերի պարտիաները: Հայաստանի 4 շախմատիստներ 6 հնարաւորից վաստակել են 5 միաւոր եւ իրենց տարիքային խմբերում առաջատարների մէջ են: Աւետիք Գրիգորեանը (18 տարեկան) բաժանում է 1-6-րդ, Ռոբերտ Յովհաննիսեանը (16 տարեկան)` 2-6-րդ, Ռոբերտ Աղասարեանը եւ Սամուէլ Տեր-Սահակեանը (14 տարեկան)` 2-11-րդ տեղերը: Նոյեմբերի 22-ին առաջնութիւնում հանգստի օր է յայտարարուած: Առաջնութեան աւարտին մնացել է 5 փուլ:
  -   Սպորտ