ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5
ՓՈՒԼ
23-11-2007 15:30:00 | | Սպորտ
ՔԵՄԵՐ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուքիայի Քեմեր քաղաքում
շախմատի աշխարհի պատանեկան առաջնութիւնում նոյեմբերի 22-ին
կայացան 5-րդ եւ 6-րդ փուլերի պարտիաները: Հայաստանի 4
շախմատիստներ 6 հնարաւորից վաստակել են 5 միաւոր եւ իրենց
տարիքային խմբերում առաջատարների մէջ են: Աւետիք Գրիգորեանը (18
տարեկան) բաժանում է 1-6-րդ, Ռոբերտ Յովհաննիսեանը (16 տարեկան)`
2-6-րդ, Ռոբերտ Աղասարեանը եւ Սամուէլ Տեր-Սահակեանը (14 տարեկան)`
2-11-րդ տեղերը:
Նոյեմբերի 22-ին առաջնութիւնում հանգստի օր է յայտարարուած:
Առաջնութեան աւարտին մնացել է 5 փուլ: