ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈԲԵԼԵԱՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԻ<br />


ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈԲԵԼԵԱՆ
ՄՐՑԱՆԱԿԻ

  • 22-11-2007 19:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բազէլում գտնուող Այլընտրանքային էներգիայի հետազօտութիւնների միջազգային կենտրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրել է Խաղաղութեան Նոբելեան մրցանակի: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ գիտական կենտրոնի, ռուսական պետութեան ղեկավարը անկասկած արժանի է միջազգային ամենահեղինակաւոր պարգեւին` նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիայի ստեղծման իր նախաձեռնութեան համար: «Նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը այլընտրանքային էներգիայի արդիւնաւէտ ձեւ գտնելու շատ հեռատես ծրագիր է: Նրա ջանքերը նաւթի արդիւնաւէտ փոխարինիչ գտնելու ուղղութեամբ ծառայում են ողջ մարդկութեանը եւ աւանդ են համընդհանուր խաղաղութեան կառուցման գործում»,- ասւում է միջազգային գիտական կենտրոնի կոմյունիկեում:
  -   Միջազգային