ՀԱՐԱՎԱՖՐԻԿԵԱՆ ԴՈՒՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ<br />


ՀԱՐԱՎԱՖՐԻԿԵԱՆ ԴՈՒՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ

  • 22-11-2007 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին հարավաֆրիկեան Դուրբան քաղաքում տեղի կունենայ աշխարհի 2010թ-ի գաւաթի խաղարկութեան որակաւորման փուլի խմբային մրցաշարի վիճակահանութիւնը: Ֆուտբոլի պատմությունում աշխարհի առաջնութիւնն առաջին անգամ տեղի կունենայ Աֆրիկայում: Կազմակերպիչ երկիր Հարավաֆրիկեան Հանրապետութեան հաւաքականը միանգամից կխաղայ եզրափակիչում: Կխաղարկուի 31 ուղեգիր: ՖԻՖԱ-ի որոշմամբ Եւրոպային (53 երկիր) կտրուի 13, Հարաւային Ամերիկային (10 երկիր)` 4 կամ 5, Կոնկակաֆին (Կարիբեան աւազանի երկրներ, 35 երկիր)` 3 կամ 4, Ասիային (43 երկիր)` 4 կամ 5, Աֆրիկային (53 երկիր)` 6 եւ Օվկիանիային (10 երկիր)` 1 ուղեգիր: ուեֆա-ի անդամ 53 երկրները կբաժանուեն 9 խմբի: 8-ում կընդգրկուեն 6-ական, իսկ 1-ում` 5 թիմեր: Վիճակահանութեան զամբյուղները կազմելու համար ՖԻՖԱ-ն առաջնորդուելու է ազգային հաւաքականների դասակարգման ցանկով: Այդ պատճառով նոյնիսկ 2 օրով հետաձգուեց վարկանիշային նոր ցուցակի հրապարակումը:
  -   Սպորտ