ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
4 ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ 3,5 ՄԻԱՒՈՐ
22-11-2007 15:10:00 | | Սպորտ
ՔԵՄԵՐ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Քեմեր քաղաքում
նոյեմբերի 21-ին տեղի ունեցան շախմատի աշխարհի պատանեկան
առաջնությն 4-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի
ներկայացուցիչներից Աւետիք Գրիգորեանը (18 տարեկան) բաժանում է
1-9-րդ, Ռոբերտ Յովհաննիսեանը (16 տարեկան) 3-8-րդ, Սամուէլ
Տեր-Սահակեանը (14 տարեկան) 5-12-րդ եւ Տիգրան Յարութիւնեյանը (10
տարեկան) 4-13-րդ տեղերը: Նրանք բոլորը 4 հնարաւորից 3,5-ական
միաւոր են վաստակել:
Նոյեմբերի 22-ին նախատեսուած են 5-րդ եւ 6-րդ փուլերի
հանդիպումները: