Անահիտ Բախշեան. «ՀՀ վարչապետին. ասում էք` փող չկայ: Փող կայ, գողի ձեռքը բռնող չկայ»


Անահիտ Բախշեան. «ՀՀ վարչապետին. ասում էք` փող չկայ: Փող կայ, գողի ձեռքը բռնող չկայ»

  • 29-08-2011 13:26:07   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից առեւտրի կէտերում կատարուած դիտանցումների արդիւնքում արձանագրուել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Ըստ ՀՀ Տմպպհ-ի մամլոյ հաղորդագրութեան, թէեւ վերոնշեալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդիւնքներով թանկացել է մասնաւորապէս «Աշտարակ կաթ» ընկերութեան արտադրանքը: Հիմք ընդունելով Յանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծութիւնները, ինչպէս նաեւ թեմայի վերաբերեալ տարբեր լրատուամիջոցների հրապարակումները, Յանձնաժողովը որոշեց ուսումնասիրութիւն սկսել վերոնշեալ շուկայում: Օգոստոսի 29-ին «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Անահիտ Բախշեանը պետական բիւջէի միջոցները փոշիացնելու մասին հերթական ահազանգով հարցում է յղել ՀՀ վարչապետին: Նամակի բովանդակութիւնը բերւում է ստորեւ: «Կրկին Ձեզ եմ ներկայացնում փաստեր` պետական բիւջէի միջոցները փոշիացնելու մասին, որից հերթական անգամ ձմռանը տուժելու են դպրոցների աշակերտները: Վերահսկիչ պալատի կողմից իրականացուած ստուգումների մասին 2008թ. հրապարակումներում արձանագրուած են Արմավիրի մարզի Երուանդաշատ, Բագարան, Կ'ողբաւան, Շէնիկ եւ Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածաւան, Արտամէտ գիւղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-նախ» կազմակերպութիւնների կողմից թոյլ տրուած չարաշահումների եւ «Տեդաս» Սպը-ի նկատմամբ յարուցուած քրէական գործի մասին, որը գտնւում է դատախազութեան վարոյթում: Նշեմ, որ Վպ-ի 2008-ի հաշուետուութեան մէջ գրուած է, որ վերոնշեալ գիւղերի գազաֆիկացման աշխատանքները պէտք է աւարտուած լինէին 2009-ին: Սոյն թուականի օգոստոսի 17-ին անձամբ եղել եմ վերոնշեալ բոլոր գիւղերում եւ համոզուել, որ Արտենին, Արագածաւանը եւ Շէնիկը գազաֆիկացուած չեն, որի մասին օգոստոսի 22-ին տեղեակ եմ պահել Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարեանին: Օգոստոսի 25-ին Վպ-ից արդէն ստացել եմ պատասխան: Պարզւում է, որ Շէնիկում «Մանշին» Սպը-ն խոստումը չի կատարել, իսկ Արեգ-արտենի-արագածաւան գազատարի մոնտաժումը «Ման-նախ» Սպը-ի մասով կատարուել է, սակայն չի ներկուել: Գործը պէտք է շարունակէր ու աւարտէր ԻՖԱԴ Սպը-ն, որի կողմից մոնտաժման ենթակայ 4300մ-ից 2270մ-ը դեռեւս չի անցկացուել եւ գիւղերը չեն գազաֆիկացուել: Ակնյայտ է, որ թէ Շէնիկի, թէ Արեգ-արտենի-արագածաւան գազատարների 2-3 տարի առաջ անցկացուած խողովակներն առանց ներկելու եւ օգտագործելու կը փտեն, կամ, ինչպէս յաճախ լինում է մեզանում, կը գողացուեն եւ պետական բիւջէին կրկին կը հասցուի հսկայական վնաս: Հանրապետութիւնում նման անարդիւնաւէտ ծախսերի շատ փաստեր կան, յետոյ էլ ասում են` փող չկայ: Ոչ թէ փող չկայ, այլ պետական բիւջէն գողացողի ձեռքը չէք բռնում նոյնիսկ այն դէպքում, երբ այն յայտնաբերում է Վերահսկիչ պալատը: Բացի նշածս վնասներից, հսկայական վնաս կը հասցուի վերոնշեալ գիւղերի դպրոցներին, որտեղ այս տարի վերանորոգուել են դուռ, պատուհանները, եւ քանի որ գիւղերը գազաֆիկացուած չեն, իսկ դպրոցները չունեն ջեռուցման կենտրոնացուած համակարգ, կը նշանակի ձմռանը ջեռուցուելու են կամ էլեկտրական սալիկներով, որը շատ թանկ է լինելու կամ դիզելային վառելիքի վառարաններով: Տնօրէնները խիստ մտահոգուած են: Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքի 7-րդ յօդուածի համաձայն տրամադրել 10-օրեայ ժամկէտում հետեւեալ տեղեկութիւնները. 1. Վերահսկիչ պալատի կողմից, դեռեւս 2008-ին արձանագրած, «Մանշին», «Ման-նախ», «Տեդաս» Սպը-ների կողմից պետական բիւջէից յատկացուած միջոցները վատնելու փաստի հետ կապուած ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարութիւնը: Ին՞չ է անում, որպէսզի վերոնշեալ կազմակերպութիւնները կատարեն կառավարութեան նկատմամբ ստանձնած իրենց պարտականութիւնները, իսկ պետբիւջեն` արդիւնաւէտ ծախսուի: 2. Ինչու՞ կոնկրէտ Արեգ-արտենի-արագածաւան գազատարի կառուցման նկատմամբ ,ման-նախէ ու ԻՖԱԴ Սպը-ները չեն կատարում իրենց ստանձնած պարտաւորութիւնները: 3. Ինչու՞ «Մանշին»-ը չի աւարտում Շէնիկ գիւղի գազաֆիկացումը, որտեղ դպրոցը, Հայաստանի մանուկների հիմնադրամէ կազմակերպութեան շնորհիւ ունի կենտրոնացուած ջեռուցում դիզելային վառելիքով, որը շատ աւելի թանկ է նստում պետութեան վրայ: 4. Ու՞ր են Կ'ողբաւան, Երուանդաշատ, Բագարան գիւղապետերի գրութիւնների համաձայն վերադարձուած գումարները եւ ինչի՞ են ծառայել: 5. Արդեօ՞ք ձմռանը Երուանդաշատ, Բագարան գիւղերի դպրոցների տնօրէններին առաջարկուելու է եւրոպատուհանների ապակիները փոխարինել թիթեղով` վառարանների խողովակներն անցկացնելու համար: 6. Քարակերտ, Շէնիկ, Լեռնագոգ համայնքներում բնակիչները խմելու ջուրը գնում են, իսկ դպրոցները՞ : 7. Արդեօ՞ք տարածքային կառավարման նախարարութիւնը տեղեակ է այս ամէնին, ի՞նչ է արւում եւ ո՞վ է վերահսկում վերոնշեալ գիւղերի բնակիչների ու դպրոցների բնականոն կենսագործունէութիւնը»: «Աշտարակ կաթ» ընկերութիւնը եռօրէայ ժամկէտում պէտք է ներկայացնի տեղեկատուութիւն` իր կողմից արտադրուող կաթնամթերքի իրացման ծաւալների վերաբերէալ, ինչպէս նաեւ հիմնաւորումներ` շուկայում նկատուող գնային փոփոխութիւների վերաբերէալ: Եանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատուութիւն է պահանջել նաեւ խոշոր առեւտրի կէտերից` կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերէալ` պարզելու, թէ իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը: Նշենք նաեւ, որ «Աշտարակ կաթ» ընկերութիւնը մի շարք արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող: «Աշտարակ կաթ» ընկերութիւնը ՀՀ Տմպպհ-ին կը ներկայացնի հիմնաւորումներ` կաթնամթերքի թանկացման վերաբերէալ
  -   Տնտեսութիւն