Յունաստանում շարունակւում է միջոցառումների շարքը նուիրուած Վիլեամ <br /> Սարոյեանի մահուան 30-րդ տարելիցին


Յունաստանում շարունակւում է միջոցառումների շարքը նուիրուած Վիլեամ
Սարոյեանի մահուան 30-րդ տարելիցին

  • 08-06-2011 11:30:55   |   |  Մշակոյթ

Յոյն-ամերիկեան միութիւնն ու Աթէնքում ՀՀ դեսպանութիւնը, Յունա-հայկական ուսումնասիրութեան կենտրոնի հետ համագործակցութեամբ, շարունակում են կազմակերպել միջոցառումների շարքը` մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանի մահուան 30-րդ տարելիցին նուիրուած: Յունիսի 6-ին, Աթէնքի Յոյն-ամերիկեան միութեան թատերասրահում կայացաւ, շատ քչերին ծանօթ, ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆԸ ԻՐ ԳՈՒՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ երեկոն: Սարոյեանի գունանկարների մասին բացատրութիւններ ներկայացնելով, երեկոյի բացումը կատարեց եւ օրուայ բանախօսին ներկայացրեց, յունահայ հասարակական գործիչ, գրող, Յունահայկական ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն` Յովսէփ Քասսեսեանը: Ապա Սարոյեանի գունանկարների պատկերների ցուցադրութեան ընկերակցութեամբ բանախօսեց գեղանկարիչ, Սալոնիկի Արիստոտէլիս համալսարանի դասախօս Դիմիտրի Զուրուդիսը: Բանախօսը զուգահեռներ անցացրեց Սարոյեանի գրութիւնների եւ գունանկարների միջեւ, մասնագիտական բացատրութիւններով յոյն հասարակութեանը ներկայացրեց մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանին` իր գունանկարների տեսանկիւնից: «Հայաստան» լրատու, Աթէնք
  -   Մշակոյթ