Յունիսի 9-ին, ժամը 10.00-ին ազատ կ'արձակուի Սարգիս Հատսպանեանը՝ պատժի ժամկէտը լրանալու հիմքով


Յունիսի 9-ին, ժամը 10.00-ին ազատ կ'արձակուի Սարգիս Հատսպանեանը՝ պատժի ժամկէտը լրանալու հիմքով

  • 08-06-2011 11:22:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 9-ին, ժամը 10.00-ին Երեւանի «Վարդաշեն» քրէակատարողական հիմնարկից ազատ կ'արձակուի սուտ մատնութեան համար դատապարտուած ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հատսպանեանը (Հացպանեանը)։ Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յունիսի 8-ին յայտնեց ՀՀ արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Կարինէ Քալանթարեանը։ Ըստ նրա, 2009թ.-ի համաներմամբ Ս.Հատսպանեանին նշանակուած պատժաչափը՝ երեքուկէս տարուայ ազատազրկում, մէկ երրորդով կրճատուել էր եւ մնացել էր կրելու 2 տարի 7 ամիս եւ 2 օր։ Իսկ Հայաստանի անկախացման 20-ամեայ տարեդարձի առթիւ յայտարարուած համաներումը չի տարածուել նրա վրայ այն պատճառով, որ արդէն լրանում էր պատժի կրման ժամկէտը։
  -   Հասարակութիւն