«Չենք լռելու».Տմարդութիւն Վայքի ծննդատանը (ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆԻՒԹ)


«Չենք լռելու».Տմարդութիւն Վայքի ծննդատանը (ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 31-08-2011 11:50:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութիւնը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիւանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրէին «Չենք լռելու»-ի ակտիւիստները մեկնել են ահազանգի հետքերով: Ներկայացուող դէպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գիւղում բնակուող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպէս պարզուել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերութեան յատկանիշներով Վայքի հիւանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսեայ Յովհաննիսեանին: Թէ ինչ է պատահում յետոյ` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանիւթում պատմում են կնոջ հարազատները` Աւետիք Իխպիարեանը եւ Ծովինար Խաչատրեանը: «Չենք լռելու»-ն տեսանիւթում ներկայացուող փաստերի վերաբերեալ շտապ պահանջում է առողջապահութեան նախարարի պարզաբանումները: ՏԵՍԱՆԻՒԹ` http://www.youtube.com/watch?v=4P1i6AggU-I&feature=player_embedded
  -   Մամլո հաղորդագրություն