Կարէն Զաքարեանը նշանակուել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի» Գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար


Կարէն Զաքարեանը նշանակուել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի» Գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար

  • 07-06-2011 23:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ.-ի յունիսի 1-ից Կարէն Զաքարեանը նշանակուել է որպէս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի» Գլխաւոր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար: 2002 թուականից սկսած Կարէն Զաքարեանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսայ ինքնակարգաւորուող կազմակերպութեան Գործադիր տնօրէնի տեղակալի պաշտօնը: Բորսայի վերակազմակերպման եւ NASDAQ OMX-ի կողմից ընկերութիւնը ձեռք բերելուց յետոյ Կ.Զաքարեանը վերանշանակուել է Բորսայի Գլխաւոր տնօրէնի տեղակալի պաշտօնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայութիւնների եւ Բիզնեսի զարգացման դէպարտամենտների աշխատանքները: NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերութիւնն է: Այն բորսայական ծառայութիւններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնուող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակուած աւելի քան 3,900 ընկերութիւններ` առաջինն է նաեւ ցուցակուած ընկերութիւնների թուով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրուած էն աւելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպութիւններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի յունուարին սկանդինաւեան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրուարին NASDAQ-ի եւ OMX-ի միաւորման արդիւնքում ստեղծուած NASDAQ OMX Group-ը դարձաւ Հֆբ-ի եւ Հկդ-ի միակ սեփականատէրը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատուութիւն ստանալու համար այցելէք www.nasdaqomx.com կայքը: 27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսայ» Բբը-ն պաշտօնապէս վերանուանուել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա» ԲԲԸ-ն դարձաւ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայ» Բբը-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատէրը:
  -   Մամլո հաղորդագրություն